Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1 գազար
1/2 կաղամբ
600 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
համեմի աղացած միս
Սոուսի պատրաստման համար`
1 գլուխ սոխ
1 գազար
1 լոլիկ
աղ
սև պղպեղ
1 թ/գ շաքարավազ
6 ճ/գ թթվասեր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել և 2 րոպե տապակել ձեթով
Ավելացնել քերած գազար և թողնել կրակին 2 րոպե

Ավելացնել կտրատած կաղամբ, աղ, թողնել 15 րոպե և վերցնել կրակից

Ավելացնել աղացած միս․ աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, ճզմած սխտոր և լավ խառնել

Շրջանաձև կոտլետներ ձևել և 2 կողմից տապակել

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 3 րոպե, ապա ավելացնել քերած կամ աղացած լոլիկ, լավ խառնել և թողնել 10 րոպե

Ավելացնել աղ, սև պղպեղ, շաքարավազ, թթվասեր, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել, կոտլետները շարել, լցնել պատրաստած սոուսը և դնել 190°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ