Կակաչի սերմերով թխվածքաբլիթ

Խրթխրթան թխվածքաբլիթները ոչ միայն կգոհացնեն Ձեր սիրելիներին, ալյև անպակաս կլինեն Ձեր սեղաններից:
Բաղադրիչներ
- 200 գ ալյուր
- 1 հատ ձու
- 100 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ վանիլին
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 ճաշի գդալ Կակաչի սերմ (мак)
- 120 մլ բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, կակաչի սերմը և չոր վիճակում խառնել:

- Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել վանիլինը և բուսայուղը:

- Ավելացնել ալյուրի զանգվածը, և խառնել:

- Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, թխել ջեռոցում 180° C տաքությամբ՝15-20 րոպե:



Բարի ախորժակ:
