Ամենահամեղ Էսկիմոն, որ երբևէ պատրաստել եք, ուղղակի բերանում հալչում է

«Էսկիմո» 

Բաղադրիչներ
4 հատ ձու
180 գ շաքարավազ
100 մլ ջուր
130 գ ալյուր
1 թեյի գդալ փխրեցուցիչ
2-3 ճաշի գդալ կակաո

Կրեմ
2 հատ ձու
60 գ շաքարավազ
1/2 տուփ խտացրած կաթ
վանիլին
3 ճաշի գդալ ալյուր
250 մլ կաթ
250 գ կարագ

Օշարակ
200 մլ կաթ
2 ճաշի գդալ շաքարի փոշի

Ջնարակ
3 ճաշի գդալ կակաո
3 ճաշի գդալ շաքարավազ
3-5 ճաշի գդալ թթվասեր
50 գ կարագ

Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը և դեղնուցը առանձին-առանձին հարել:

Շաքարավազը հավասար մասերի բաժանել, հարել ձվի հետ:

Ջուրը ավելացնել դեղնուցին, խառնել, այնուետև ավելացնել սպիտակուցին:

Ալյուրը և փխրեցուցիչտ խառնել իրար, ավելացնել կակաոն, լցնել սպիտակուցի վրա:

Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 30 րոպե:

Կրեմ

Ձուն խորը թավայի մեջ, լավ հարել:

Ավելացնել մյուս բաղադրիչները, և խառնել:

Քիչ-քիչ ավելացնել կաթը:

Թողնել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև պնդանալը:

Սենյակային ջերմաստիճանի կարագի հետ, հարիչով հարել կրեմը:

Օշարակ

Կաթը շաարի փոշու հետ լավ խառնել, մինչև լուծվելը:

Բիսկվիթը բաժանել 2 մասի, և թրջել:

Բիսկվիթը դնել համապատասխան ձևամանի մեջ, ավելացնել կրեմը, ապա վերին շերտը:

Ըստ նախասիրության կարող եք նաև ավելացնել բանան:

Բիսկվիթը մի քանի ժամ պահել սառնարանում:

Ջնարակ

Բաղադրիչները լցնել խորը կաթսայի մեջ, և թույլ կրակի վրա անընդհատ խառնել, մինչև լուծվելը և պնդանալը:

Բարի ախորժակ:
Պատրաստու ենք սիրով:

Կիսվել Facebook-ում