Ամենահամեղ բաղադրատոմսերից մեկը, որն արդեն ունեք։ Բրնձով և սնկով տապակա

Բաղադրիչներ

400 գ սունկ

350 գ բրինձ

1 գլուխ սոխ

3 ատամիկ սխտոր

2 գազար

1/2 կանաչ, 1/2 կարմիր պղպեղ

40 գ կարագ

20 մլ ձիթայուղ

1/2 թ/գ սև պղպեղ

1 թ/գ աղ

1 լ ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը, սխտորը 3-4 րոպե տապակել ձիթայուղով, համեմել աղով։ Ավելացնել մանր կտրատած գազար, թողնել ևս 3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, թողնել 3 րոպե

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սունկ, կարագ, թողնել 4 րոպե

Ավելացնել լավ լվացած բրինձ, թողնել 5 րոպե, ապա ավելացնել  ջուր, աղ, սև պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե

Անջատել կրակը, ևս 5 րոպե թողնել փակ կափարիչով, ապա զարդարել համեմով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում