Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
5-6 կարտոֆիլ
աղ, սև պղպեղ
1 ձու
1 ատամիկ սխտոր
3 ճ/գ ալյուր
2 խաշած ձու
100 գ պանիր
3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 1 ձու, մանրացրած սոխ, ալյուր և լավ խառնել
1-ական ճ/գ դնել թավայի մեջ, 2 կողմից տապակել
Խաշած ձուն, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մայոնեզ, սխտոր, խառնել և ավելացնել կարտոֆիլի շրջված կողմի վրա: Ծածկել կափարիչն ու թողնել այնքան, մինչև պանիրը հալչի
Զարդարել մանրացրած սամիթով և մատուցել )))
Բարի ախորժակ