Բաղադրիչներ
120 գ կարագ
120 գ մուգ շոկոլադ
110 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
2 ձու
աղ
150 գ շաքարավազ
1 թ/գ վանիլային շաքարավազ
Պատրաստման եղանակը
Որևէ տարայի մեջ եռման ջուր լցնել: Մեկ այլ տարայի մեջ լցնել կարագը, շոկոլադը և դնել ջրով լի տարայի վրա, որպեսզի հալչեն
Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել աղ, շաքարավազ և հարիչով հարել
Քիչ-քիչ ավելացնել արդեն հալած շոկոլադը և վանիլային շաքարավազը
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ և քիչ-քիչ ավելացնել ձվային զանգվածին և հարել
Անհրաժեշտ է հարել ցածր արագությամբ, բայց ոչ երկար: Հակառակ դեպքում խմորը կստացվի շատ խիտ և չոր: Կարելի է գդալով շարունակել խառնել, եթե դրա կարիքը կա
Կեքսերի համար նախատեսված կաղապարի մեջ կեքսի ձևաթղթեր դնել, խմորը լցնել` ծածկելով ձևաթղթերի կեսից մի փոքր ավելին
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե (վերև-ներքև ռեժիմով)
Կարող եք մատուցել նաև շոկոլադե ջնարակով )))
Բարի ախորժակ