Ամենաթեթև աղցաններից մեկը, որը կսիրեն բոլորը: Չինական կաղամբով և լավաշով աղցան

Բաղադրիչներ

3-4 հատ չինական կաղամբի տերև

1 հատ քաղցր պղպեղ

2 հատ թարմ վարունգ

1 գլուխ սոխ

1 հատ լավաշ

2 թ/գ ձիթայուղ

կիտրոնի հյութ

1 թ/գ մանանեխ

սև պղպեղ

աղ

համեմի աղացած սերմ

Պատրաստման եղանակը

Կաղամբի տերևները մանրացնել: Պղպեղը կտրատել և ավելացնել կաղամբին

Վարունգը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սոխը բաժանել 4 մասի, ապա կտրատել ու ավելացնել աղցանին

Լավաշը եռանկյունաձև կտրատել, տապակել մի քանի րոպե և թողնել մի կողմ

Առանձին իրար խառնել ձիթայուղը, մի քիչ կիտրոնի հյութը, համեմի աղացած սերմը, սև պղպեղը, մանանեխը, լավ խառնել և ավելացնել աղցանին

Ավելացնել աղ և լավ խառնել

Ավելացրեք չորացրած լավաշներն ու մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում