Բաղադրիչներ
350 գ հավի խաշած կրծքամիս
1 տուփ մարինացված եգիպտացորեն
2 թարմ վարունգ
1 պղպեղ
կանաչ սոխ
3 ձու
50 մլ կաթ
5-6 ճ/գ թթվասեր
2 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ, լավ խառնել, ապա մաս-մաս նրբաբլիթի պես տապակել
Մանր կտրատել
Հավի կրծքամիսը, վարունգը, պղպեղը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել մարինացված եգիպտացորենը, մանրացրած կանաչ սոխը և ձվե նրբաբլիթները
Թթվասերին ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և ավելացնել աղցանին
Լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ