Ամենագունեղ աղցաններից մեկը, որը տարբերվում է իր օգտակար բաղադրիչներով և յուրօրինակ համով: Աղցան «Հունական»

Բաղադրիչներ

1 չինական կաղամբ

2 թարմ վարունգ

10-13 հատ չերրի լոլիկ

1/2 պղպեղ

1/2 սոխ

1 ավոկադո

0,5 տուփ շականակագույն ձիթապտուղ

50 գ պանիր

3 ճ/գ կիտրոնի հյութ

3 ճ/գ ձիթայուղ

1 ատամիկ սխտոր

½ թ/գ աղ

¼ թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած վարունգ, պղպեղ, սոխ, լոլիկ, ավոկադո, ձիթապտուղ, պանիր

Կիտրոնի հյութին ավելացնել ձիթայուղ, աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր և լավ խառնել

Լցնել աղցանի վրա և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում