Բաղադրիչներ
2 հատ հալած պանիր
4 խաշած ձու
հազարի տերևներ
6 հատ ծովախեցգետնի ձողիկներ
1 ճ/գ մայոնեզ
1 ճ/գ թթվասեր
1 ատամիկ սխտոր
աղ
սև և կարմիր պղպեղներ
20-30 գ ընկույզ
սոմիթ
Պատրաստման եղանակը
Հալած պանիրները դնել պոլիէթիլենի մեջ, դնել կամ միկրովառարանում (2 կողմից` 30 վայրկյանական), կամ փափկեցնել որևէ տաք մակերևույթի վրա
Այնուհետև թողնելով պոլիէթիլենի մեջ` գրտնակել, թողնել սառնարանում
Ձվերի դեղնուցն ու սպիտակուցը առանձին-առանձին անցկացնել մանր քերիչով
Մայոնեզը, թթվասերը, ճզմած սխտորը խառնել իրար, համեմել աղով, պղպեղներով
Ստացված սոուսից 1 թ/գ լցնել ձվի սպիտակուցների վրա և լավ խառնել
Սոուսից 2-3 թ/գ լցնել դեղնուցների վրա և լավ խառնել
Պանիրը հանել սառնարանից, պակետի վերևի շերտը կտրել, բացել, պանրի վրա լցնել ձվի դեղնուցը և տարածել
Ավելացնել ձվի սպիտակուցն ու տարածել, դնել հազարի տերևները
4 ծովախեցգետնի ձողիկներ վերցնել, բացել, դնել հազարի տերևների վրա, ևս 2-ը ամբողջական դնել և փաթաթել
Մի քանի ժամ թողնել սառնարանում
Սամիթն ու ընկույզը մանրացնել, խառնել իրար, սառնարանից հանել ռուլետը և բոլոր կողմերից պատել ընկույզի և սամիթի խառնուրդով
Շտափե՛ք համտեսել
Բարի ախորժակ