Ամենագեղեցիկ շոկոլադը, որը կարելի է պատրաստել թեկուզ ամեն օր: Նուշով և կոկոսի փաթիլներով շոկոլադ

Բաղադրիչներ

80-100 գ նուշ

100 գ կոկոսի փաթիլներ

200 գ սպիտակ շոկոլադ

մուգ շոկոլադ

Պատրաստման եղանակը

Նուշը, կոկոսի փաթիլները առանձին-առանձին բովել

Բոված նուշը բլենդերով մանրացնել

Սպիտակ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ապա ավելացնել մանրացրած նուշը, բոված կոկոսի փաթիլները և լավ խառնել

Լցնել ցանկացած սիլիկոնե ձևի մեջ և 2 ժամ թողնել սառնարանում

Զարդարեք հալեցրած մուգ շոկոլադով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում