Ջեմով ռուլետ

Արագ և հեշտ պատրաստվող այս ռուլետը նոր ամառային գույներ կբերի Ձեր խոհանոց:
Բաղադրիչներ
- 4 հատ ձու
- 125 գ շաքարավազ
- 125 գ ալյուր
- 10 գ փխրեցուցիչ
- 1 տուփ վանիլին
- 4 ճաշի գդալ ջուր
- 50 գ ծիրանի ջեմ
- շաքարի փոշի (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից:
- Սպիտակուցը հարիչով հարել, ավելացնել մի փոքր աղ:
- Սպիտակուցին ավելացնել շաքարավազի մի մասը, մյուս կեսն առանձնացնել դեղնուցի համար:

- Դեղնուցը հարել, ավելացնել շաքարավազ, վանիլին և հարել:

- Դեղնուցին ավելացնել 4 ճաշի գդալ սենյակային ջերմաստիճանի ջուր, խառնել:
- Դեղնուցը ավելացնել սպիտակուցին և խառնել:

- Ստացված զանգվածին ավելացնել ալյուրը և խառնել:

- Խմորը լցնել տարայի մեջ և հավասարեցնել:

- Թխել 180° ջերմաստիճան տաքությամբ 10-15 րոպե:

- Թխվածքը հանել ջեռոցից, վրան ծիրանի ջեմ քսել, ոլորել, և վրան շաքարի փոշի շաղ տալ:


Բարի ախորժակ:
