Ամենաաշնանային աղցանը, որը կամբողջացնի ձեր ընթրիքի գեղեցիկ սեղանը: Գերմանական աղցան

Բաղադրիչներ

750 գ խաշած կարտոֆիլ

3 խաշած ձու

1-2 վարունգ

150 գ մարինացաված վարունգ

1 գլուխ սոխ

սամիթ

150 մլ սերուցք

1 ճ/գ մանանեխ

3 ճ/գ բաց գարեջուր

1 ճ/գ ձեթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, ձվի սպիտակուցը, սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել շրջանաձև կտրատած թարմ և մարինացված վարունգ, մանրացրած սամիթ

Առանձին տարայի մեջ սերուցք լցնել, ավելացնել մանանեխ, գարեջուր, աղ, սև պղպեղ, ձեթ: Ձվի դեղնուցը ճզմել,  ավելացնել սերուցքին

Լավ խառնել, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում