Խոզի փափկամսով ուտեստ
Հագեցնող մսային ուտեստ, որը մեծ ջանքեր չի պահանջի Ձեզնից, իսկ խոզի մսի նուրբ կտորները կդարձնեն Ձեր ուտեստը ավելի գրավիչ:
Բաղադրիչներ
- 600 գ խոզի փափկամիս
- 1 տուփ պահածոյացված լոբի
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 1 թեյի գդալ աղ
- 1 հատ սոխ
- 4 հատ սխտոր
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 2 ճաշի գդալ օսլա
- 1 թեյի գդալ դարչին
- 1 թեյի գդալ աղացած չաման
- 1 թեյի գդալ օրեգանո
- 1/3 թեյի գդալ կծու չիլի պղպեղ
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 1 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ
- 250 գ ջուր
- մաղադանոս
- աղ
Պատրաստման եղանակը
1 Խոզի փափկամիսը ոչ շատ փոքր կտորներով կտրատել, տապակել բուսայուղով ուժեղ կրակի վրա 4 րոպե:
2 Ավելացնել մանր կտրատված սոխը:
3 Ավելացնել մանր կտրատված պղպեղը:
4 Ավելացնել համեմունքները, սխտորը և ջուրը: Թողնել կրակին մինչև եռռալը, այնուհետև ծածկել կափարիչով, թողնել կրակին 30 րոպե:
5 Ավելացնել օսլան, չիլլի պղպեղը և լոբին, թողնել կրակին մինչև եռռալը:
6 Մատուցելիս ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: