Բաղադրիչներ
1 դդմիկ
աղ
սև պղպեղ
չորացրած ռեհան
ձիթայուղ
սխտորի փոշի
2 ճ/գ ալյուր
Սոուսի համար`
2 ճ/գ մայոնեզ
2 ատամիկ սխտոր
աղ
սամիթ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Դդմիկը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան, սխտորի փոշի, ձիթայուղ, ալյուր և լավ խառնել: Յուղաթուղթը մի քիչ տրորել, ապա փռել կաղապարի մեջ, լցնել համեմած դդմիկը և դնել 190°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Սոուսի համար անհրաժեշտ է մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ, մաղադանոս և լավ խառնել
Լցնել արդեն պատրաստ դդմիկների վրա և մատուցել )))
Բարի ախորժակ