Ամառային մրգերով և հատապտուղներով յուրճրինակ թխվածք, որը դեռ երկար ժամանակ կպատրաստեք:

Հատապտուղներով թխվածք
Ամառային ոչ շատ քաղցր, բայց միևնույն ժամանակ անուշահամ թխվածք, որը հեշտությամբ կարող եք պատրաստել:

Բաղադրիչներ

  • 400 գ ալյուր
  • 250 գ կարագ
  • 150 գ շաքարավազ
  • 1 հատ ձու
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 հատ կիտրոնի ցեդրա

Միջուկ

  • 400 գ ազնվամորի
  • 150 գ հապալաս
  • 1 հատ նեկտարին
  • 2 ճաշի գդալ շաքարավազ
  • 2 ճաշի գդալ օսլա

Պատրաստման եղանակը

1 Կարագը նախապես սառեցնել:
2 Կարագը մանր կտրատել, և ալյուրի հետ խառնել:
3 Ավելացնել շաքարավազը, փխրեցուցիչը, կիտրոնի ցեդրան, և լավ խառնել:
4 Ձուն հարել, ավելացնել խմորին, և լավ խառնել՝ մինչև պնդանալը:
5 Խմորից մի փոքր առանձնացնել:
6 Խմորը ձեռքով բացել տարայի մեջ:
7 Թխել 180°C ջեռոցում 25 րոպե:
8 Մրգերը և հատապտուղները խառնել իրար, ավելացնել շաքարավազը և օսլան, և լավ խառնել:
9 Լցնել խմորի վրա, խմորի մյուս մասը մանրացնել վրան:
10 Թողնել ջեռոցում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում