Դդմիկով աղցան

30 минуты
Այս աղցանն իսկապես շատ արագ և հեշտ է պատրաստվում:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 3 հատ լոլիկ
- 3-4 հատ ձու
- 1 ատամիկ սխտոր
- 150 գ թթվասեր կամ մայոնեզ
- մաղադանոս
- կանաչ սոխ
- աղ
- պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
- Դդմիկը շրջաններով կտրատել: Կտորների վրա աղ շաղ տալ և 15-20 րոպե թողնել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:

- Դդմիկի կտրոները տապակել: Տապակելուց հետո դրանք դնել թղթե անձեռոցիկի վրա: Շրջանները մեջտեղից կիսել:

- Լոլիկը և ձուն կտրատել:

- Կանաչիները մանր կտրատել: Սխտորը ճզմել:

- Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով և պղպեղով: Վերջում մայոնեզ կամ թթվասեր լցնել աղցանի վրա և լավ խառնել:

Բարի ախորժակ
