Աղցաններ Բաղադրատոմսեր

Նրբահամ և համեղ այս աղցանը անպակաս կլինի Ձեր սեղանից

Սնկով աղցան
Նուրբ և թեթև համ, որը կհագեցնի Ձեր քաղցը:

Բաղադրիչներ

  • 200 գ շամպինիոն
  • 4 հատ խաշված ձու
  • 3-4 հատ մարինացված վարունգ
  • 2 հատ վարունգ
  • 2 հատ խաշված կարտոֆիլ
  • կանաչ սոխ
  • թթվասեր կամ մայոնեզ
  • բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Սունկը մանր կտրատել և բուսայուղով տապակել:
  • Խաշված ձուն մանր կտրատել:
  • Մարիանացված և թարմ վարունգները կտրատել:
  • Կարտոֆիլը կտրատել, ավելացնել աղ և մի փոքր մայոնեզ:
  • Կանաչ սոխը կտրատել և լցնել կտրատված զանգվածի վրա:
  • Ավելացնել տապակած սունկը:
  • Ավելացնել թթվասեր կամ մայոնեզ:
Բարի ախորժակ: