Ամառային տրամադրություն հաղորդող ելակով նրբահամ տորթ

Ելակով տորթ
Նրաբահամ և ախորժելի տորթը ուղղակի փորձել է պետք:

Բաղադրիչներ

  • 5 հատ ձու
  • 200 գ շաքարավազ
  • 200 գ ալյուր
  • 2 ճաշի գդալ կակաո
  • 500 գ ելակ

Կրեմ

  • 350 գ թթվասեր
  • 3 ճաշի գդալ ալյուր
  • 200 գ շաքարավազ
  • 1 հատ ձու
  • 200 գ կարագ

Պատրաստման եղանակը

Կրեմ

1 Կարագը հարիչով հարել, ավելացնել թթվասերը:
2 Ավելացնել ձուն, ալյուրը և շաքարավազը:

Բիսկվիթ

1 Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցը հարիչով հարել:
2 Կամաց- կամաց ավելացնել շաքարավազը:
3 Դեղնուցը քիչ-քիչ ավելացնել մերենգային:
4 Ավելացնել ալյուրը, և խառնել:
5 Ավելացնել կակաոն, և լավ խառնել:
6 Լցնել ձևամանի մեջ, թխել ջեռոցի մեջ 180°C տաքությամբ 40-45 րոպե:
7 Բիսկբիթի վերին շերտը կտրել, հանել խմորը, ելակները շարել:
8 Կրեմը լցնել ելակների վրա, վրան լցնել բիսկվիթային փշրանքները, և ձևավորել՝ ըստ նախասիրության:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում