Աջափսանդալ

Պատրաստում ենք շատ հեշտ և արագ պատրաստվող այս սիրելի ուտեստը՝ հաղորդելով ամառային թարմություն:
Բաղադրիչներ
- 1 կգ սմբուկ
- 500 գ գազար
- 500 գ կարմիր պղպեղ (քաղցր)
- 1 հատ կանաչ կծու պղպեղ
- 2 հատ սոխ
- 6 ատամիկ սխտոր
- 700 գ լոլիկ
- 10 գ մաղադանոս
- 10 գ ռեհան
- 30 գ համեմ
- 0.5 թեյի գդալ խմելի սունելի
- 0.5 թեյի գդալ շաֆրան
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- աղ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը և գազարը բաժանել 2 մասի, մանր կտրատել:

- Սմբուկի վրա ավելացնել 3 ճաշի գդալ աղ և թողնել 30 րոպե:

- Կարմիր և կանաչ պղպեղները կտրատել:

- Լոլիկը անցկացնել քերիչով:

- Սմբուկը լվանալ, քամել և տապակել բուսայուղով 15 րոպե:

- Կարմիր պղպեղը տապակել բուսայուղով 15 րոպե:

- Սոխը բուսայուղով տապակել մինչև կարմրելը, ավելացնել գազարը:


- Ստացված զանգվածին հերթականությամբ ավելացնել սմբուկը, կարմիր պղպեղը, կանաչ պղպեղը, լոլիկը:
- Ռեհանը և մաղադանոսը մանրացնել և ավելացնել զանգվածին:
- Ավելացնել շաֆրանը, խմելի սունելին, աղացած համեմի սերմը, սև պղպեղը և խառնել:

- Թողնել թույլ կրակի վրա 15 րոպե եփվի:
- 6 ատամիկ սխտորը տրորել, ավելացնել թարմ կտրատված համեմը, աղը և միասին տրորել:


- Սխտորը և համեմը ավելացնել եփվող զանգվածին և խառնել:



Բարի ախորժակ:
