Բաղադրիչներ
7-8 շրջանաձև լավաշ
ձեթ
սամիթ
150 գ երշիկ
1 թարմ վարունգ
2 խաշած ձու
50 գ պանիր
կանաչ սոխ
աղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Լավաշը կիսել 2 մասի, փաթաթել ինչպես պաղպաղակի վաֆլին, ամրացնել փայտիկով, ձեթ քսել
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 10-15 րոպե
Երշիկը, վարունգը մանր կտրատել, ավելացնել քերած ձու, պանիր, մանրացրած կանաչ սոխ, աղ, մայոնեզ և լավ խառնել
Յուրաքանչյուր լավաշի փաթեթները լցոնել ստացված խճողակով, ապա թաթախել մանրացրած սամիթի մեջ
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ