Բաղադրիչներ
250 գ մայոնեզ
1 հատ լոլիկ
100 գ կանաչ ոլոռ
100 գ պանիր
200 գ երշիկ
2 հատ կարտոֆիլ
3 հատ ձու
2 հատ վարունգ
սամիթ
աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բաժանել 4 մասի` երկարությամբ, ապա կտրատել

Սառը ջուր լցնել, թողնել 3 րոպե, ապա չորացնել

Մաս-մաս տապակել ձեթի մեջ (ձեթը պետք է ծածկի կարտոֆիլը)

Առանձին տարայի մեջ 3 ձու կոտրել, ավելացնել աղ, լավ խառնել և մաս-մաս` նրբաբլիթների պես տապակել

Կտրատել նախ երկարությամբ, ապա եռանկյունաձև

Վարունգը, երշիկն ու պանիրը նույնպես կտրատել եռանկյունաձև

Ավելացնել մանրացրած սամիթ

Լոլիկի միջուկը հեռացնել, իսկ մնացյալը կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել տապակած կարտոֆիլը, ոլոռը, մայոնեզը, համեմել աղով և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ