Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
2 դափնու տերև
5 հատիկավոր պղպեղ
1 թ/գ աղ
200 գ խաշած լոբի
4 ատամիկ սխտոր
մաղադանոս
1 թ/գ սև պղպեղ
3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի միսը խաշել եռացող ջրի մեջ` լցնելով դափնու տերև, հատիկավոր պղպեղ, 1 թ/գ աղ

Այնուհետև խորանարդաձև կտրատել

Ավելացնել խաշած լոբի

Ավելացնել մանրացրած սխտոր, մաղադանոս, սև պղպեղ, 0,5 թ/գ աղ, մայոնեզ և լավ խառնել

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ