Աղցանը երբեք շատ չի լինում, հատկապես, երբ այն շա՜տ գեղեցիկ և համեղ է: Աղցան «Արքայախնձոր»

Բաղադրիչներ

400 գ հավի խաշած կրծքամիս

3 խաշած ձու

250 գ մարինացված արքայախնձոր

150 գ պանիր

մայոնեզ

աղ, սև պղպեղ

ընկույզ

սամիթ

Պատրաստման եղանակը

Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ ամրացնել

Ավելացնել խորանարդաձև կտրատած արքայախնձոր, մայոնեզ

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, մայոնեզ, քերած պանրի մի մասը, մայոնեզ

Ավելացնել քերած պանրի մնացած մասը, զարդարել մայոնեզով, սամիթով և ընկույզով, 2 ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում