Բաղադրիչներ
4-5 խաշած կարտոֆիլ
4 մարինացված վարունգ
կանաչ սոխ
3-4 խաշած գազար
1 տուփ մարինացված սունկ
5 խաշած ձու
աղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, լավ խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, մայոնեզ քսել
Ավելացնել քերիչով անցկացրած մարինացված վարունգ, մանրացրած կանաչ սոխ, մարինացված սունկ, մայոնեզ
Ավելացնել քերած գազար, մանր քերիչով անցկացրած ձվի դեղնուց, մայոնեզ
Ավելացնել մեծ քերիչով անցկացրած ձվի սպիտակուց և 2 ժամ թողնել սառնարանում
Զարդարել մանրացրած սամիթով, սնկով և մատուցել )))
Բարի ախորժակ