Բաղադրությունը
4 հատ ձու,
3 հատ վարունգ,
1 ճաշի գդալ ալյուր,
3 ճաշի գդալ մայոնեզ,
200 գ հավի կրծքամիս,
1 հատ սոխ,
1 ճաշի գդալ оսլա,
սև պղպեղ՝ ըստ ճաշակի,
աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Նախ նրբաբլիթ է պետք պատրաստել: Դրա համար 4 ձուն ջարդել և հարել պատառաքաղի օգնությամբ խորը ամանի մեջ, ավելացնել աղ և սև պղպեղ:
Ավելացնել ալյուրը և օսլան, լավ հարել:
Թավային ձեթ քսել և դնել թույլ կրակին: Խառնուրդը լցնել թավայի մեջ և հավասարաչափ տարածել: Տապակել երկու կողմից:
Սոխը մաքրել, կիսաշրջաններով կտրել և տապակել թավայում:
Նրբաբլիթները միմյանց վրա շարել, ռուլետի պես պտտել և կտրատել:
Վարունգը բարակ և երկար կտրատել:
Հավի միսը նախապես խաշել, թել-թել անել:
Բոլոր բաղադրիչները լցնել ամանի մեջ, համեմել մայոնեզով և լավ խառնել:
Բարի ախորժակ