Աղցան, որը տարբերվում է հատկապես իր մատուցման ձևով։ Աղցան՝ լավաշով և հավի մսով

Բաղադրիչներ

1 հավի խաշած կրծքամիս

1 կարմիր սոխ

3-4 մարինացված վարունգ

150 գ կորեական ձևով պատրաստած գազար

մայոնեզ

1 լավաշ

Պատրաստման եղանակը

Հավի միսը բարակ և երկարությամբ կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, միջին երկարությամբ կտրատած վարունգ

Ավելացնել կորեական ձևով պատրաստած գազար, մայոնեզ և լավ խառնել

Լավաշը բաժանել 4 մասի, շարել իրար վրա, ռուլետի պես փաթաթե, և կտրատել

Կտրատած լավաշը մի քանի րոպե առանց ձեթի տապակել

Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, զարդարել տապակած լավաշով և մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում