Աղցան, որը կարող եք մատուցել ամեն օր։ Բազուկով աղցան

Բաղադրիչներ

500 գ խաշած բազուկ

170 գ չինական կաղամբ

մաղադանոս

150 գ մարինացված եգիպտացորեն

4 ճ/գ ձեթ

1 ճ/գ բալզամիկ քացախ

1/2 կիտրոնի հյութ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

1 թ/գ մանանեխ

3 ատամիկ սխտոր

աղ, սև պղպեղ

1 թ/գ սխտորի փոշի

Պատրաստման եղանակը

Բազուկն անցկացնել քերիչով, ավելացնել կտրատած կաղմաբ, մանրացրած մաղադանոս, մարինացված եգիպտացորեն

Ձեթին ավելացնել կիտրոնի հյութ, բալզամիկ քացախ, մանանեխ, հատիկավոր մանանեխ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել

Ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում