Աղցան, որը կարելի է պատրաստել ամեն օր: Հավի ապխտած մսով աղցան

Բաղադրիհավիչներ

2-3 ճ/գ թթվասեր

0,5 թ/գ աղ

1 թ/գ մանանեխ

սև և կարմիր պղպեղներ

1 թ/գ կիտրոնի հյութ

1 ճ/գ ձեթ

1 ապխտած կամ խաշած հավի կրծքամիս

100 գ ձիթապտուղ

2 խաշած ձու

100 գ մարինացված ոլոռ

30 գ կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Թթվասերին ավելացնել աղ, մանանեխ, սև և կարմիր պղպեղներ, կիտրոնի հյութ, ձեթ, լավ խառնել և թողնել մի կողմ

Հավի կրծքամիսը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել շրջանաձև կտրատած ձիթապտուղ

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մարինացված ոլոռ, մանրացրած կանաչ սոխ

Ավելացնել պատրաստած սոուսը, լավ խառնել, 20 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում