Կարմիր բողկով աղցան

Պարզ բաղադրատոմս, բայց անչափ համեղ, նաև հասանելի մթերքներից:
Բաղադրիչներ
- 1 հատ վարունգ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 20 մլ սոյայի սոուս
- 300 գ բողկ
- 400 գ պահածոյացված ոլոռ
- 2 ատամիկ սխտոր
- աղ
- կանաչ սոխ
- քունջութ
Պատրաստման եղանակը
- Վարունգը և բողկը կիսալուսնաջև կտրատել:

- Պղպեղը մանր երկարությամբ կտրատել:
- Սոխը մանր կտրատել: Սխտորը ճզմել աղցանի մեջ:

- Ավելացնել ոլոռը, և լավ խառնել:

- Ավելացնել աղը, սև պղպեղը, քունջութը և սոյայի սոուսը, լավ խառնել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
