Աղցան «Նախագահական»

Համերի նուրբ համադրություն, և անչափ հագեցնող աղցան:
Բաղադրիչներ
- 200 գ հավի խաշած կրծքամիս
- 1 հատ վարունգ
- 3 հատ ձու
- 1 հատ սոխ
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- բուսայուղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Վարունգը մանր կտրատել:

- Ձուն հարել, թավայի մեջ քսել բուսայուղ, ձուն լցնել թավայի մեջ, բարակ շերտով տարածել, թխել 1 րոպե՝ երկու կողմից:
- Թխված 3 շերտերը երկարավուն կտրատել:

- Հավի խաշած կրծքամիսը մանրացնել:

- Սոխը մանրացնել, և տապակել 1 րոպե, որ չկարմրի:

- Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:

Բարի ախորժակ:
