Աղցան՝ ընդամենը 5 րոպեում, և այնքան համեղ, որ սեղանին պարզապես չի մնա: Բանջարեղենային աղցան` ծովախեցգետնի ձողիկներով և սոուսով

Բաղադրիչներ

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

1-2 թարմ վարունգ

1/2 հատ քաղցր պղպեղ

կանաչ սոխ

2-3 ատամիկ սխտոր

½ թ/գ աղ

½ թ/գ շաքարավազ

3 ճ/գ ձեթ

2 թ/գ 6% խնձորի քացախ (կարելի է փոխարինել կիտրոնի հյութով)

½ սև պղպեղ

օրեգանո (կարելի է ավելացնել նաև սիրելի համեմունքներից)

Պատրաստման եղանակը

Պղպեղը, վարունգը, ծովախեցգետնի ձողիկները երկարությամբ կտրատել

Սոխը կտրտել, ավելացնել աղ, շաքարավազ և ճզմել

Ավելացնել ճզմած սխտոր, սև պղպեղ, օրեգանո, խնձորի քացախ, ձեթ և լավ խառնել

Ստացված զանգվածն ավելացնել աղցանի մյուս բաղադրիչներին և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում