Աղանդեր պատրաստելու ամենապարզ, ժամանակ խնայող բաղադրատոմսերից մեկը։ Պատրաստի՛ր և հանգիստդ վայելի՛ր շոկոլադե աղանդերի հետ

Բաղադրիչներ

500 մլ կաթ

100 գ շաքարավազ

2 ճ/գ կակաո + 50 մլ ջուր

3 ճ/գ եգիպտացորենի օսլա + 50 մլ ջուր

2 թ/գ լուծվող սուրճ + 2 ճ/գ շաքարավազ

2 ճ/գ  սերուցք

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել շաքարավազ, դնել կրակին, անընդհատ խառնել։ Կակաոյին ավելացնել 50 մլ ջուր, լավ խառնել, ապա ավելացնել կաթին

Եգիպտացորենի օսլային ավելացնել 50 մլ ջուր, լավ խառնել, ավելացնել կաթին և անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա և եռա

Ստացված զանգվածը լցնել մատուցվող տարաների մեջ և 1 ժամ թողնել սառնարանում

Լուծվող սուրճին ավելացնել շաքարավազ, 2 ճ/գ սերուցք, լավ խառնել և փոքրիկ հարիչով հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված

Լցնել արդեն պատրաստ աղանդերի վրա և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում