Բաղադրիչներ
3 մեծ կարտոֆիլ
2 ճ/գ ձիթայուղ
աղ
150 գ մոցարելլա
Միջուկի համար՝
350 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ տոմատի սոուս
համեմ
2 ճ/գ ձիթայուղ
1/2 թ/գ աղ
1/2 թ/գ սև պղպեղ
1/2 թ/գ քրքում
1 թ/գ աղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
1/2 թ/գ ուրց
100 գ մոցարելլա պանիր
Պատրաստման եղանակը
Ջեռոցի տապակի մեջ յուղաթողթ փռել, քերած պանիր լցնել։ Կարտոֆիլը բաժանել հնարավորինս բարակ շերտերի, համեմել աղով, շարել պանրի վրա, ավելացնել ձիթայուղ, լավ տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Սոխը, սխտորը մանրացնել, ձիթայուղով տապակել 3 րոպե, ավելացնել աղացած միս, թողնել 5-6 րոպե
Ավելացնել տոմատի սոուս, աղ, սև պղպեղ, քրքում, ուրց, թողնել կրակին ևս 5-6 րոպե, ավելացնել մանրացրած համեմ և վերցնել կրակից
Արդեն պատրաստ կարտոֆիլե լիստի վրա քերած պանիր լցնել։ Ավելացնել տապակած միսը, դարձյալ քերած պանիր և ռուլետի պես փաթաթել (պետք է տաք վիճակում փաթաթել)
Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե դնել ջեռոցում
Զարդարեք մանրացրած համեմեով և մատուցեք)))
Բարի ախորժակ