Ահա և գեղեցիկ, հագեցնող ընթրիքի մատչելի և շատ համեղ բաղադրատոմս: Կարտոֆիլով և սնկով կարկանդակ

Բաղադրիչներ

500 գ խաշած կարտոֆիլ

30 գ կարագ

50 մլ կաթ

1 ձու

աղ

սև պղպեղ

150 գ ալյուր

1 գլուխ սոխ

1 գազար

500 գ սունկ

150 գ պանիր

Կաղապարի չափը` 22 սմ

Պատրաստման եղանակը

Խաշած կարտոֆիլին ավելացնել կարագ և ճզմել

Ավելացնել 1 ձու, 1 թ/գ աղ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, լավ խառնել և թողնել մի կողմ

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 4-5 րոպե և վերցնել կրակից

Սունկը կտրատել, համեմեկ աղով, սև պղպեղով, տապակել և վերցնել կրակից

Կաղապարի մեջ յուղաթուղթ դնել, կարտոֆիլե խմորը լցնել և տարածել

Լցնել սնկի մի մասը, ապա տապակած գազարն ու սոխը` ամբողջությամբ

Լցնել սնկի մնացած մասը, ծածկել փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 7-10 րոպե թողնել ջեռոցում` միացնելով միայն վերևի ջերմությունը

Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում