Ախորժելի և շատ համեղ կարտոֆիլով ու պանրով փքաբլիթները կսիրեն ընտանիքի բոլոր անդամները

Բաղադրիչներ

90 գ ալյուր

10 գ կարագ

1 կարտոֆիլ

2 ճ/գ մայոնեզ

55 մլ կաթ

Աղ

150 գ պանիր (ցանկացած)

Պատրաստման եղանակը

Խոր տարայի մեջ լցնել ալյուրը, կաթը, հալած կարագը և աղը

Լավ խառնել, խմոր հունցել, 1 ժամ թողնել սառնարանում

Կարտոֆիլը խաշել, ճզմել, մայոնեզ ավելացնել և խառնել

Խմարը հանել սառնարանից, շրջանաձև բացել

Պանիրը քերել, մի մասը դնել խմորի կենտրոնում, դնել կարտոֆիլը, այնուհետև պանրի մյուս մասը

Խմորի ծայրերը միացնել իրար, գրտնակով մի փոքր հավասարեցնել

Թավայի մեջ մի փոքր կարագ քսել, փքաբլիթը դնել, 2 կողմից տապակել

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում