Դդմիկով և կարտոֆիլով կարկանդակ
Հետաքրքիր և միևնույն ժամանակ համեղ կարկանդակներ՝քաղցը արագ հագեցնելու համար:
Բաղադրիչներ
- 1 հատ դդմիկ
- 1 հատ սոխ
- 1 հատ հալած պանիր
- 1 ճաշի գդալ թթվասեր
- աղ
- սև պղպեղ
- օրեգանո
- 500 գ կարտոֆիլ
- 1 հատ ձու
- 300 գ ալյուր
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը անցկացնել քերիչով, վրան աղ ցանել,թողնել հյութը քամվի:
2 Սոխը ոչ շատ մանր կտրատել: Տապակել բուսայուղի մեջ:
3 Ավելացնել քերած դդմիկը, և լավ խառնել:
4 Ավելացնել պանիրը, և լավ խառնել մինչև լուծվի:
5 ԱՎելացնել համեմունքները, և լավ խառնել:
6 Կարտոֆիլը եփել, պատրաստել խյուս:
7 Ավելացնել ձուն և թթվասերը, և լավ խառնել:
8 Ավելացնել ալյուրը, լավ խառնել, որ ստացվի փափուկ խմոր:
9 Խմորը կտրատել, կտորները բացել, միջուկը լցնել, և փակել:
10 Տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: