Հավի մսով ուտեստ
Հավի տապակած միսը՝ խրթխրթան մակերեսով, հյութեղ և հագեցնող ուտեստ է Ձեր սեղաններին:
Բաղադրիչներ
- 4 հատ հավի բուդ
- 220 գ բրինձ
- 250 գ գազար
- 150 գ նեխուր
- 1 հատ սոխ
- 10 գ կանաչ սոխ
- 2 ատամիկ սխտոր
- 1 ճաշի գդալ ուրց
- 1 թեյի գդալ ռոզմարին
- 1 ճաշի գդալ լիմոնի հյութ
- 800 մլ ջուր կամ արգանակ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- 3 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Հավի բդիկները տապակել բուսայուղի մեջ, մինչև կարմրելը:
2 Վրան ցանել աղ և կարմիր պղպեղ, տապակել մինջին կրակի վրա 5 րոպե: Շրջել հակառակ կողմը, և տապակել ևս 5 րոպե:
3 Սոխը մանր կտրատել, տապակել մսի բուսայուղի մեջ, որ համեմվի:
4 Ավելացնել կտրատված գազարը և նեխուրը: Ավելացնել մի փոքր բուսայուղ, և շոգեխաշել միջին կրակի վրա 2 րոպե: Կափարիփով ծածկել թավան, թողնել թույլ կրակի վրա ևս 10 րոպե:
5 Ավելացնել 1 թեյի գդալ աղ, սև պղպեղ, ռոզմարին, ուրց, ճզմած սխտորը և լիմոնի հյութը:
6 Լավ խառնել, ավելացնել բրինձը, թողնել միջին կրակի վրա 2 րոպե:
7 Ավելացնել ջուրը, տապակած հավի մսերը շարել թավայի մեջ, թողնել մինչև եռռալը: Եփել 30 րոպե:
8 Ավելացնել վրան կանաչ սոխը, և մատուցել:
Բարի ախորժակ:
Պատրաստվում ենք սիրով:
Պատրաստվում ենք սիրով: