Բաղադրատոմսեր Սառը ուտեստներ

Ախորժելի և արագ պատրաստվող խավիար. ավելի համեղ, քան խանութից գնածը

Դդմիկի խավիար
Հիանալի տարբերակ՝ ձմռան նախապատրաստական պահածոների համար:

Բաղադրիչներ

  • 1.5 կգ դդմիկ
  • 250 գ սոխ
  • 250 գ գազար
  • 100 մլ բուսայուղ
  • 150 գ տոմատի մածուկ
  • 1 ճաշի գդալ աղ
  • 4 ճաշի գդալ շաքարավազ
  • 3 ատամիկ սխտոր
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկները լավ լվանալ, կեղևները մաքրել, և փոքր կտորներով կտրատել:
  • Գազարը և սոխը մաքրել, և մեծ կտորներով կտրատել:
  • Ամբողջը անցկացնել մսաղացով:
  • Լցնել խորը կաթսայի մեջ, և դնել կրակին: Ավելացնել բուսայուղը, և խառնել մինչև եռռալը:
  • Կրակը թուլացնել, ծածկել կափարիչով, և թողնել շոգեխաշվի 40 րոպե:
  • Կրակից վերցնելուց հետո, կարող եք բլենդերով հարել, կամ թողնել ինչպես կա:
  • Նորից դնել կրակին, ավելացնել տոմատի մածուկը՝ գեղեցիկ գույն ստանալու համար: Թողնել մինչև եռռա:
  • Ավելացնել աղը, շաքարավազը և պղպեղները: Թողնել կրակին ևս 20-30 րոպե՝ մինչև պնդանալը:
  • Ավելացնել ճզմած սխտորը, և թողնել ևս 5 րոպե:
  • Լցնել տարաների մեջ, հերմետիկ փակել կափարիչները:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: