Բաղադրությունը
- Խմոր
2 հատ ձու,
4 ճաշի գդալ շաքարավազ,
2 ճաշի գդալ կակաո,
6 ճաշի գդալ ալյուր,
2 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա,
2 թեյի գդալ փխրեցուցիչ,
10 ճաշի գդալ կաթ,
6 ճաշի գդալ ձեթ,
0.5 գ վանիլին,
1/3 թեյի գդալ աղ:
- Կրեմ
250 մլ բարձր յուղայնությամբ թթվասեր (20%),
2-3 ճաշի գդալ շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Խառնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, կարտոֆիլի օսլան, փխրեցուցիչը, վանիլինը և մաղով անցկացնել:
Ձուն և շաքարավազը գդալի կամ ձեռքի հարիչի օգնությամբ խառնել, ավելացնել կաթը ու կրկին խառնել:
Այնուհետև ավելացնել մաղով անցկացված զանգվածը, ձեթը ու խառնում:
Ձևամանի (20-22 սմ) հատակին յուղաթուղթ փռել, ձեթ քսել, և խմորը լցնել մեջը:
Թխել 35 րոպե 180 ջերմաստիճանում:
Թխված խմորը բաժանել 2-3 շերտի և թողնել, որ հովանա:
Կրեմի համար հարել բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարի փոշին:
Կրեմը քսել բոլոր շերտերին, և տորթը ձևավորել ըստ ցանկության:
Բարի ախորժակ