Ախորժելի, հագեցնող և շատ համեղ ապուր: Սնկով ապուր

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

150 գ սունկ

1 գազար

1 հավի կրծքամիս

1 լոլիկ

1 ցողուն նեխուր

1 կծու պղպեղ` ըստ ցանկության

2 ատամիկ սխտոր

խնկունի

ուրց

1 լ եռման ջուր

2 կարտոֆիլ

աղ

ռեհան

2 դափնու տերև

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած գազար և թողնել կրակին 5 րոպե

Ավելացնել սունկը, թողնել 5 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիսը, լոլիկը, նեխուրը, կծու պղպեղը և թողնել 5-6 րոպե

Ավելացնել ճզմած սխտոր, խնկունի, ուրց, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

Ավելացնել 1 լ եռման ջուր, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, աղ, ռեհան, դափնու տերև և թողնել կրակին 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում