Կաղամբով կոտլետներ
40 րոպե
Կաղամբով կոտլետները արագ են պատրաստվում, բայց շատ համեղ են և հագեցնող:
Բաղադրիչներ
- 700 գ կաղամբ
- 1 հատ սոխ
- 50 գ պանիր
- 1 հատ ձու
- 2 ճաշի գդալ ալյուր
- աղ
- սև պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
1 Կաղամբը մի քանի մասի բաժանել և 4-5 րոպե խաշել՝ ջուրը նախապես աղով համեմելով:
2 Խաշված կաղամբի ավելորդ հեղուկը քամել:
3 Կաղամբը թողնել, որ սառչի, իսկ հետո կտրատել:
4 Սոխը մանր կտրատել և տապակել:
5 Պանիրը քերիչով անցկացնել:
6 Կաղամբը, սոխը և պանիրը խառնել, ավելացնել ձու, աղ, պղպեղ, ալյուր և կրկին խառնել:
7 Զանգվածից կոտլետներ ձևավորել և ձեթով տապակել:
8 Երբ կոտլետները 2 կողմից էլ տապակված կլինեն, թավան կափարիչով ծածկել, և կոտլետները 3-4 րոպե շոգեխաշել:
9 Ցանկության դեպքում կոտլետները կարող եք մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ