Ալարկոտ կաղամբով դոլման դարձել է բոլոր կանանաց ամենասիրելի ուտեստը

Ալարկոտ կաղամբով դոլմա
Տապակած կաղամբը բրնձով և մսով ամենահամեղ և հագեցնող ուեստներից է, իսկ նթրիքին հասանելի է բոլորին:

Բաղադրիչներ

  • 600 գ տավարի աղացած միս
  • 800 գ կաղամբ
  • 100 գ բրինձ
  • 500 գ լոլիկ
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 700 մլ ջուր
  • 100 գ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1.5 թեյի գդալ բուսայուղ
  • 1 թեյի գդալ աղացած չաման
  • 1 թեյի գդալ օրեգանո
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

1 Սոխը տպակել բուսայուղի մեջ, ավելացնել տավարի աղացած միսը:
2 Տապակել միջին կրակի վրա 7-8 րոպե:
3 Ավելացնել սխտորը և համեմունքները, և լավ խառնել:
4 Ավելացնել տոմատի մածուկը, լավ խառնել, ավելացնել նաև խոշոր կտրատված կաղամբը: Լավ խառնել, ծածկել կափարիչով, և թողնել թույլ կրակի վրա 10 րոպե:
5 Ավելացնել բլենդերով հարած լոլիկները և բրինձը:
6 Ավելացնել ջուրը, լավ խառնել, թողնել մինչև եռռալը: Եռռալուց հետո ծածկել կափարիչով, թողնել թույլ կրակին 20 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստու ենք սիրով:
Կիսվել Facebook-ում