Բաղադրիչներ
400 գ խաշած կանաչ լոբի
500 գ խաշած հավի միս
2 հատ լոլիկ
համեմ
աղ
սև պղպեղ
20 գ քնջութ
Սոուսի համար`
100 մլ ձիթայուղ
3 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ հատիկավոր մանանեխ
2 ատամիկ սխտոր
Պատրաստման եղանակը
Հավի միսը բզկտել, ավելացնել կանաչ լոբին
Լոլիկների միջուկները հանել, իսկ մնացյալը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած համեմ, աղ և սև պղպեղ

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է ձիթայուղին ավելացնել սոյայի սոուս, մանանեխ, ճզմած սխտոր և լավ խառնել

Ավելացնել աղցանին, ավելացնել նաև քնջութ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ