Բաղադրությունը
Խմոր
- 2 հատ ձու,
- 5 ճաշի գդալ ալյուր (լիքը),
- 1 ճաշի գդալ կակաո (լիքը),
- 1 պտղունց աղ,
- 6 ճաշի գդալ կաթ,
- 2 ճաշի գդալ ձեթ,
- 6 ճաշի գդալ շաքարավազ,
- 0.5 թեյի գդալ սոդա,
- 1 թեյի գդալ 9 % քացախ,
- վանիլին՝ ըստ ցանկության:
Օշարակ
- 50 գ շաքարավազ,
- 150 մլ ջուր:
Կրեմ
- 350 մլ բարձր յուղայնությամբ թթվասեր,
- 3 ճաշի գդալ շաքարավազ կամ շաքարի փոշի,
- Ընկույզ կամ նուշ՝ ձևավորելու համար:
Պատրաստման եղանակը
Ձուն ձեռքի հարիչով հարել, ավելացնել շաքարավազ, աղ, կաթ և կրկին հարել:
Ալյուրը և կակաոն խառնել, մաղով անցկացնել, ավելացնել ձվով զանգվածի մեջ և խառնել:
Սոդան քացախով հանգցնել և ավելացնել զանգվածի մեջ:
Այնուհետև ավելացնել ձեթ ու լավ խառնել:
Խմորը լցնել ձևամանի (18-20 սմ) մեջ և թխել մոտ 25 րոպե 180 ջերմաստիճանում:
Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերը և շաքարի փոշին:
Խմորը բաժանել 2 մասի: Յուրաքանչյուր շերտ թրջել օշարակով և կրեմ քսել :
Տորթը ձևավորել ըստ ցանկության (օրինակ՝ մանր կտրատված ընկույզով կամ նուշով):
Բարի ախորժակ