Այս կախարդական բլիթները չեն թողնի, որ իրենց կողքով անտարբեր անցնեք

Բաղադրությունը

  • Խմոր

200 գ կարագ,

200 գ շաքարավազ,

2 հատ ձու,

1/4 թեյի գդալ աղ,

10 գ փխրեցուցիչ,

380-400 գ ալյուր,

վանիլին՝ ըստ ցանկության:

  • Բլիթները ծածկելու համար

100 գ շաքարավազ,

2 ճաշի գդալ դարչին:

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել, ավելացնել փխրեցուցիչ աղ և խառնել:

Փափուկ կարագը և շաքարավազը հարել մոտ 3 րոպե, ավելացնել ձուն և շարունակել հարել, մինչև միասեռ զանգված կստացվի:

Այս զանգվածին մաս-մաս ավելացնել ալյուրով խառնուրդը, խառնել ու խմոր հունցել:

Ստացվում է փափուկ,  ձեռքերին մի փոքր կպչող խմոր:

Խմորը ծածկել սննդային տոպրակով և 1 ժամ թողնել սառնարանում:

Դարչինը և շաքարավազը լավ խառնել:

1 ժամ անց խմորից փոքր գնդիկներ ձևավորել ու թաթախել շաքարավազի ու դարչինի մեջ:

Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, շարել գնդիկները և թխել 200  ջՋերմաստիճանում 10 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում