Բոլորիս կողմից շատ սիրված աղցան «Վինեգրետ»

Բաղադրությունը

  • 3 հատ բազուկ,
  • 2 հատ կարտոֆիլ,
  • 2 հատ գազար,
  • թթու դրված կաղամաբ (ըստ ցանկության),
  • 2 հատ թթու վարունգ,
  • 5-6 ճաշի գդալ ոլոռ,
  • սոխ՝ ըստ ցանկության,
  • աղ՝ ըստ ճաշակի,
  • ձեթ:

Պատրաստման եղանակը

Առանձին-առանձին խաշել բազուկը, գազարը, կարտոֆիլը, կեղևը մաքրել, թողնել՝ հովանան և խորանարդիկներով կտրատել:

Թթու վարունգը նույնպես խորանարդիկներով կտրատել:

Կտրատված բազուկը առանձին ամանի մեջ լցնել, վրան մի փոքր ձեթ ավելացնել և խառնել: Առանձին ամանի մեջ լցնելու նպատակը այն է, որ բազուկի կարմիր գույնը մյուս բաղադրիչներին չանցնի:

Միավորել բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ ոլոռը և բազուկը, համեմել, ձեթ ավելացնել և խառնել:

Ըստ ցանկության կարող եք նաև կանաչի ավելացնել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում