Բաղադրությունը
- 200 գ կարագ,
- 140 գ շաքարավազ,
- 60 մլ կաթ,
- 1 պտղունց աղ,
- վանիլին,
- 260 գ ալյուր:
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղով անցկացնել և վանիլինի հետ խառնել:
Կարագը, շաքարավազը և աղը հարել, երբ սպիտակի ավելացնել կաթը և շարունակել հարել:
Այնուհետև ավելացնել ալյուրով զանգվածը ու կրկին հարել: Արդյունքում պետք է ստացվի պինդ, բայց ոչ խիտ խմոր:
Խմորը լցնել պարկի մեջ և ձևավոր տեսք տալով՝ դասավորել թավայի մեջ:
Թխել 200 ջերմաստիճանում 10-11 րոպե:
Բարի ախորժակ