Բաղադրիչներ
1 նուռ
100 մլ ջուր
100 գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Նուռը կարտոֆիլի պես մաքրել, կեղևը 3-4 մմ լայնությամբ, երկարաձև կտրատել
Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարավազ, եռացնել մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև ավելացնել նռան կեղևը, թողնել եռա, անջատել կրակը, և 1 ժամ թողնել
Նորից միացնել կրակը, թողնել թույլ կրակին այնքան, մինչև սիրոպը թանձրանա
Հանել կեղևները սիրոպից, դնել սննդային թղթի վրա և թողնել հովանան
Ցուկատները պատրաստ են միանալու թեյի սեղանին )))
Իսկ սիրոպը կարելի է օգտագործել, որպես ըմպելիք )))
Բարի ախորժակ