Խրթխրթան, ախորժելի և անչափ համեղ: Ծաղկակաղամբի պատրաստման ևս մեկ հրաշալի տարբերակ

Բաղադրիչներ

900 գ ծաղկակաղամբ

100 գ պաքսիմատ

50 գ Պարմեզան պանիր

քաղցր պապրիկա

սխտորի փոշի

3 ձու

ալյուր

Սոուսի համար`

թթվասեր

1 ատամիկ սխտոր

մաղադանոս

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբն առանձնացնել իրարից, եռացրարծ ջրում 3 րոպե խաշել    

Առանձին տարայի մեջ լցնել պաքսիմատը, պանիրը, քաղցր պապրիկան, սխտորի փոշին

Առանձին տարայի մեջ կոտրել ձուն, համեմել աղով

Յուրաքանչյուր կաղամբի կտորը թաթախել նախ ալյուրի, այնուհետև ձվի, հետո պաքսիմատի մեջ և շարել ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ (նախապես սննդային թուղթ փռել)։ Դնել 190°C տաքացրած ջեռոցում 20 րոպե

Այդ ընթացքում պատրաստել սոուսը: Մաղադանոսը կտրտել, սխտորը ճզմել, աղ և սև պղպեղ անել, ավելացնել թթվասեր և լավ խառնել

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում